2000 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ<br /> 19,6%-ՈՎ<br />


2000 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
19,6%-ՈՎ

  • 28-08-2008 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջե ստացվել են շուրջ 2,8 մլրդ դրամի (ավելի քան 9,1 մլն ԱՄՆ դոլար) պաշտոնական դրամաշնորհներ` 46,5%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 33%-ով` տարեկան ծրագիրը: Մասնավորապես, 150 մլն դրամը տրամադրվել է Ճապոնիայի կառավարության կողմից, շուրջ 118,8 մլն դրամ ստացվել է Հայաստանի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության միջեւ ստորագրված Հայաստանում աղքատության հաղթահարման նպատակով բյուջեին աջակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, ավելի քան 2,3 մլրդ դրամ տրամադրվել է Նիդերլանդների թագավորության կառավարության կողմից, 175,4 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցները: ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով, պետբյուջեի այլ եկամուտները 2008թ.-ի առաջին յոթ ամիսներին կազմել են շուրջ 15,4 մլրդ դրամ` 99,8%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 73,2%-ով` տարեկան ծրագիրը: Իննամսյա ծրագրի նման կատարողականը հիմնականում պայմանավորված է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների բարձր ցուցանիշով. նախատեսված 191,7 մլն դրամի դիմաց ստացվել է շուրջ 3,2 մլրդ դրամ, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ստցված մուտքերով, որոնք նախատեսված 70 մլն դրամի դիմաց կազմել են 500,1 մլն դրամ: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 19,6%-ով կամ 3,7 մլրդ դրամով: Դա պայմանավորված է 2007թ.-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ կնքված հաշտության համաձայնությամբ վերջինիս կողմից վճարված գումարով, որը կազմել էր 4,6 մլրդ դրամ եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում պետական բյուջե փոխանցված գումարով, որը կազմել էր 6,8 մլրդ դրամ: Առանց նշված գումարների 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 2 անգամ կամ 7,7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերի աճով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն