Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․ Փորձագիտական վերլուծություն․ Մաս 4


Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․ Փորձագիտական վերլուծություն․ Մաս 4

  • 07-04-2019 01:51:50   | Հայաստան  |  Վերլուծություն

Սկիզբը՝ այստեղ։
 
Սկիզբը՝ այստեղ։
 
 
Ծրագրում գյուղատնտեսական ոլորտում նախատեսվում է արդյունավետության բարձրացում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, արդի տեխնոլոգիաների ներմուծում, արտահանման ծավալների ավելացում, փոքր տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացում: Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը հողերի շուրջ 1/3-ը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ ու մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ։ Անասնաբուծության զարգացմանն համար կմշակվեն պետական աջակցության ծրագրեր: 
 
Ենթահանձնաժողովի վերընշված փորձագիտական եզրակացությունում 2009 թ. նշվում էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացված նյութերից ակնհայտ էր, որ հանրապետությունում առկա է գյուղատնտեսության արդյունաբերացման խնդիրը, ինչը ծագել է որպես հետևանք առաջին սեփականաշնարհման չմտածված քաղաքականության հետևաքով, երբ գյուղական տնտեսությունները բաժանվեցին փոքր սեփականատերերի միջև, այլ ոչ թե ստեղծվեցին շուկայական բաժնետիրական ընկերություններ: Այդ գործընթացի արդյունքները ներկայումս խոչընդոտում են նոր տեխնոլոգիաների լայն տարածմանը: Հաջորդ տարի կայացած ՀՀ-ում կոոպերացիայի զարգացմանը նվիրված գիտաժողովի արդյունքներում արձանագրված էր, որ  իրականացված հողի սեփականաշնորհման և գյուղատնտեսական մթերք արտադրող ու վերամշակող արտադրական ձեռնարկությունների ու կազմակերպությունների մասնավորեցման քաղաքականության արդյունքում  աստիճանաբար ի հայտ եկան նաև ոլորտի զարգացումն արգելակող խորքային խոչընդոտներ (http://www.publiccouncil.am/hy/press-releases/item/2010/05/06/448745/): Շուրջ 400 հազ. փոքր չափեր ունեցող գյուղացիական տնտեսությունները` ունենալով հողօգտագործման, ջրօգտագործման, տեխնիկական ապահովման, արտադրանքի իրացման, մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվության ապահովվածության հետ կապված բազմաբնույթ մարտահրավերներ, չունեն համագործակցության հստակ և կայուն մեխանիզմներ ու հնարավորություններ: Հանրապետության գյուղատնտեսությունը արդյունավետ և մրցունակ չէ, ավելին գյուղմթերքի արտադրությունը լեռնային և սահմանամերձ բնակավայրերում նույնիսկ չի փոխհատուցում կատարված ծախսերը: Արտասահմանյան բազմաթիվ փորձագետներ, որոնք ուսումնասիրել են հանրապետությունում իրականացված գյուղատնտեսական բարեփոխումների ընթացքն ու արդյունքները, հանդես գալով որպես գյուղացիական կոոպերատիվների ստեղծման խորհրդատուներ, անվերապահորեն նշում էին, որ Հայաստանում իրականացված սեփականաշնորհման արդյունքում գյուղատնտեսության մեջ դեռևս երկար ժամանակ կգերակշռեն փոքր չափեր ունեցող գյուղացիական տնտեսությունները և ոլորտի արդյունավետությունը մեծամասամբ պայմանավորված կլինի դրանց արդյունավետ տնտեսություն վարելու ունակությամբ ու կարողությամբ: Ակնհայտ է, որ մասնատված և ոլորտում առկա մարտահրավերներին դեմառդեմ միայնակ հայտնված գյուղացիական տնտեսությունները ի զորու չեն դառնալ արդյունավետ գյուղտնտեսության համար անհրաժեշտ արտադրողական հենքը: 
 
ԵՄ-ի կոոպերատիվներում միավորված են ֆերմերային տնտեսությունների 80-85%-ը, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում` 60-80%-ը, իսկ Ճապոնիայում` բոլոր ֆերմերները:
Նախկին Կառավարություները տարել են որոշակի աշխատանքներ ոլորտում փոքր չափեր ունեցող գյուղացիական տնտեսություններին նորից միավորել կոոպերացիայի միջոցով, բայց ստացված արդյունքների մասին զեկույցները էական տարբերվում են:  Համաձայն ՀՀ ՎԿ կոոպերատիվների քանակը մնացել է շատ ցածր` գյուղատնտեսական արտադրանքի համատեղ արտադրություն` 1253, գյուղատնտեսական արտադրանքի իրացում` 172, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում` 113 հատ (ՀՀ ՎԿ 2014. https://www.armstat.am/file/article/ghh_2014_13.pdf): Որոշումում «Պետական ն  ծրագիր գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության  (ՀՀ կառավարության 2017 թ., 13.04.2017 թ., N 363-Ն) նշված է, գյուղատնեսական կոոպերատիվների ստեղծման արդյունքում գրանցվել է արտադրանքի ինքնարժեքի, արտադրության ծախսի նվազում (20-30%), շահագործվել է շուրջ 500 հա անմշակ հող, տնտեսավարողների կողմից ներդրումների ծավալը կազմել է շուրջ 500 մլն դրամ, բայց  չնայած գրանցված որոշակի ձեռքբերումներին հանրապետությունում գյուղացիական տնտեսությունները կոոպերատիվ գաղափարախոսության ընկալման ու ագրոպարենային համակարգում արդիական տեխնոլոգիաների, արտադրության կազմակերպման արդյունավետ ձևերի ներդրման համար ֆերմերների գիտելիքները ոչ բավարար են, առկա է կոոպերատիվների ձևավորման համար իրավական և տնտեսական դաշտի կատարելագործման դանդաղ ընթացքը, հողային, ջրային, աշխատանքային ռեսուրսների օգտագործման և կառավարման դեռևս ցածր արդյունավետություն, տնտեսավարողների ֆինանսական անկայուն վիճակը,  չկան համագործակցության հստակ և կայուն մեխանիզմներ ու հնարավորություններ ու պահանջվում է ուսուցում և տնտեսավարման ձևերի կատարելագործում և այլն, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը և արդյունավետ գործունեությանը: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից՝ խորհրդատվության, ուսուցման և տեղեկատվության և Ֆինանսական ռեսուրսների հասանելիության և մատչելիության ապահովում (կոոպերատիվներին կտրամադրվեն 3 տոկոսադրույքով վարկեր, ժամկետը մինչև 5 տարի, ներդրումների կառուցվածքում շրջանառու միջոցների տեսակարար կշիռը 30%-ից ավելին կազմելու դեպքում վարկավորումը կիրականացվի մինչև 2 տարի ժամկետով, իսկ հիմնական միջոցների 70% և ավելին կազմելու դեպքում վարկավորումը կիրականացվի մինչև 5 տարի ժամկետով): Գյուղատնտեսաության զարգացման հիմնադրամի կողմից 2018 թ-ին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրի շրջանակներում նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրել շուրջ  70 մլն դրամի վարկ շուրջ 10 գյուղատնտեսական կոոպերատիվներին (շուրջ  300 գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտ, մայր գումարի տոկոսադրույքի սուբսիդավորվող գումարը կկազմի շուրջ 6,7 մլն դրամ ու կկազմակերպվի շուրջ 20 դասընթաց, խորհրդատվական ծառայություններից կօգտվի շուրջ 400 գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտ):  
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2018 թ. գործունեության հիմնական ուղղությունները և արդյունքները հաշվետվությունից պարզեցինք, որ առկա է ընդամենը 400 գյուղատնտեսական կոոպերատիվ, որոնցից միայն 4-ին է հատկացվել վարկ, իսկ 35 շահառուների համար իրականացվել են դասընթացներ: Որպես պետական աջակցություն ֆերմերներին տեղեկացրել էր հատկացված ֆոսֆորական և կալիումի պարարտանյութերի պետական սուբսիդիաների մասին, դիզելային վառելիքի ձերքբերման և վարկերի տոկոսադրույքների նվազման մինչև 12%, սերմերի տրամադրման սերմարտադրողներին և այլ: Որպես պահանջվող գործողություններ շեշտադրված էր հետևյալը` գյուղատնտեսության հողերի նպատակային օգտագործման բարձրացում, անասնաբուծության ճյուղի զարգացում, բնակլիմայական աղետներից կանխարգելում ու մեղմում, պտղատու ինտենսիվ այգիների խթանում, սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործում, կոոպերացիայի խթանում,  գյուղատնտեսության տեղեկատվական համակարգի բարելավում, արդիական տեխնոլոգիաների ու ապահավագրման համակագի ներդրումը, տեխնիկայի նորացումը և այլ: Այսինքն, կրկնությունը նույն նախկինում բարձրացած խնդիրների, որոնք լուծում չեն ստացել երկար տարիներ: 
 
Համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ենթահանձաժողովին հատկացված տեղեկությունների 2009 թ. ՀԲ-ի վարկային «Ագրարային տեխնոլոգիաների գնահատման ծրագրի» իրականացումը հնարավորություն ընձեռեց նոր և արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաները ներդնելու, համեմատելու, գնահատելու և տարածելու համար: Սույն ծրագրում օգտագործվում էր ագրարային ոլորտի գիտական ներուժը, այն նպատակաուղղելով գյուղացիական տնտեսությունների առաջնային կարիքների լուծմանը, ապահովելով արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հետազոտողների և գյուղացիական տնտեսությունների միջև: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էին դաշտային օրեր, ցուցադրություններ և այլ, այսինքն շահառու ֆերմերների իրազեկման համար տրամադրվել էին անհրաժեշտ տեղեկատվություն, կապեր էին հաստատվել գիտական կենտրոնների հետ: Ներդրված տեխնոլոգիաները նպաստել են քննության ենթարկված մի շարք գյուղատնտեսական մշակաբույսերի` տեղական և արտասահմանյան բանջարաբոստանային, հացազգի ու այլ սորտերի և սորտանմուշների պահպանությանը և տարածմանը: Ուսումնասիրվել էին ավելի քան 40 անվանում ունեցող մշակաբույսեր: Մյուս կողմից, գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի USAID-ի աջակցությամբ 2001-2008 թթ. ներդրվել են ավելի քան 900 ագրոտեխնոլոգիաներ գյուղացիական տնտեսություններ: Այս գործընթացում առավել քան կարևորվում էր ցուցադրական ծրագրերի իրականացումը: 
 
Ավելին, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագիրը (մեկնարկել էր 2015 թ-ին, տեվողությունը՝ 36 ամիս, €20 մլն ՀՀ կառավարությանը` գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման համար ու €5 մլն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` ֆերմերների միավորումներին և նոր մասնաճյուղերի ավելացման աջակցություն)  ուղղված էր գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման 
 
Նույն ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2018 թ. հաշվետվությունում նշված է, որ համաձայն ՀՀ ՎԿ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա համեմատ նվազել է 8.1%, որը գլխավորապես արդյունք է ցանկատարածքների կրճատման` 51,6 հա կամ 17.5 % (ավելացել է շուրջ 1/3-ը կազմող անմշակ գյուղհողերին), հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտավայրում բարձր ջերմային ֆոնով, իսկ անասնաբուծության ոլորտում տարվա սկզբին գյուղատնտեսության խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատվել էր 10 %, ոչխարների ու այծերի` 9.2  %: Այնուամենայնիվ, համաձայն նոր ՀԲ-ի գնահատականի գյուղատնտեսական արտադրանքը երեք տարի անընդմեջ բացասական աճ էր գրանցել, որը պայմանավորված է ցանքատարածքների օգտագործման ու անասնաբուծության ոչ արդյունավետ լուծումներով և ցածր արտադրողականության խնդրով (World Bank Group 2019. Armenia Country Economic Update, Winter 2019 : A Strong Mandate for Change Amid a Global Slowdown. ):
 
Ոլորտի զարգացման համար կարեվորվում են սահմանափակ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը:
 
Ենթահանձնաողովը իր փորձագիտական եզրակացությունում 2009 թ. առաջարկել էր, որ պետք է իրականացվեն արդյունավետ քայլեր գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման ուղղությամբ, ինչը նպաստելու է նաև տեղական ինովացիաները ավելի մեծ ծավալով առևտրացման: Նպատակահարմար էր ՀԲ-ի հետ կատարվող ծրագրերում նախատեսել այդպիսի կոմպոնենտի առկայությունը ու որպես թերացում նշել էր, որ ստեղծված ինստիտուցիոնալ համակարգում դեռ բավարար տեղ չեն գտել տեղական ինովացիոն տեխնոլոգիաների առևտրացման խնդիրները, մասնավորապես կերարտադրության ոլորտում, քանզի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված ՙՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն՚ հայեցակարգում նշվում էր, որ  ՙսեփական կերարտադրության կրճատման, սահմանված նորմաներից նկատելիորեն շեղված անասունների կերակրման, հատկապես հյութալի և համակցված կերերի օգտագործման ծավալների կրճատման, կերախոհանոցների չափազանց սահմանափակ օգտագործման հետևանքով զգալիորեն կրճատվեց անասնագլխաքանակը և անասնապահական մթերքների արտադրությունը՚ ու նախատեսվում ու պահանջվում է ՙանասնապահական մթերքների ծավալների ավելացման նպատակով կերային բազայի հնարավորությունների ընդլայնում, տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում, սպիտակուցային և վիտամինային հավելումների արտադրության գծով ՓՄՁ-ների աջակցություն (մինչ հիմա ՀՀ-ում կերային հավելումների համարյա ամբողջովին ներմուծվում են), կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելում, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանություն և հանրապետությունում հակահամաճարակային կայուն իրավիճակի ստեղծում և առևտրի հաշվեկշռի բարելավում՚: Հետևաբար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տեղական կերերի և նրանց հավելումների արտադրւթյան համար տեղական բարձր տեխնոլոգիաների առևտրացումը նպաստելու էր  ներկրվող հավելումների կախվածություն իջեցումը, արտահանման և ներկրման աճող տարբերություն նվազման ու վերըգրյալ ՙՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն՚ մարտահրավերների լուծման: 
Անբավարար ենք համարում ՀՀ կառավարությունների 2009-2018 թթ. գործունեությունը կայուն գյուղատնտեսության ոլորտ զարգացնելու և ապահովելու ֆերմերների կյանքի որակի բարելավումը (ներկրվող սերմացուի մի մասը անորակ է ու նկարագրած չէ ինչպես է կատարվում ներկրվող սորտերի շրջայնացումը, նորից չկա անասնաբուծության զարգացման համար կերարտադրության ու ներկրվող նյութերի տեղական արտադրության փոխարինման պահանջվող ծրագրեր, մոռացված է խորհրդային տարիների ծրագրված բերքերի արտադրության ծրագիրը, «կանաչ» և այլ տեխնոլոգիաների ներդրումը (օրգանական գյուղատնտեսություն (կազմում է ընդհանուր գյուղատնտեսության միայն 1%-ը և զբաղեցնում է 20 հա հողատարածք), կաթիլային ոռոգման համակարգ, կարկուտի ցանցեր ու անձրևաջրերի հավաքման համակարգ) և դեռ շատ հեռու ենք գյուղատնտեսություն ագրոհալիրային զարգացումից, ինչպես նաև հատկացված միջազգային աջակցության ծրագրերի ու ֆինանսական միջոցների արդյունավետ չէին օգտագործվել:
Արձանագրում ենք, որ խորհրդային տարիներին գյուղատնտեսության զարգացումը ու գյուղացիների բարձր եկամուտները պայմանավորված էին արդյունաբերական ձեռնարկություններում բարձր ավելացված արժեքի ապրանքների արտադրությամբ, ինչը և նպաստել էր ամբողջ բնակչության գնողունակության բարձրացմանը և առաջնային է վերականգնել ներքին շուկան, կանխելով նաև արտագաղթը:
 
շարունակելի
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play