Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․Փորձագիտական վերլուծություն․ Մաս 2-1


Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․Փորձագիտական վերլուծություն․ Մաս 2-1

  • 07-04-2019 01:36:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Սկիզբը՝ այստեղ։
 
 
2. ՄՐՑՈՒՆԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ և ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅՈՒՆ
 
2.1. Արտադրության ու ներդրումներ
 
Տնտեսական զարգացման ոլորտում Ծրագրում շեշտվում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ համախառն ազգային արդյունքի ձևավորման գործում, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը ու առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար ու  ՀՆԱ-ի աճը միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 %։ Իրատեսորեն նշվում է, որ բարձր տեմպերով տնտեսական աճ արձանագրելու նպատակով ներքին խնայողություններն առաջիկա տարիներին բավարար չեն լինի։ Անհրաժեշտ է լինելու ստեղծել գրավիչ պայմաններ՝ օտարերկրյա կապիտալը Հայաստան բերելու համար։ Արտադրության միջոցները պետք է շարունակաբար նորացվեն: 
 
Անկախության տարիներին Հայաստանի տնտեսությունորմ կատարվել էին կառուցվածքային փոփոխություններ և այն արդյունաբերականից դարձել է գյուղատնտեսական և առևտրային (The World bank  2016. Armenia: Strategic Mineral Sector Sustainability Assessment. ):
Ակնհայտ է, որ արտադրության ոլորտը կարող է ամրապնդել տնտեսությունը և ստեղծել ավելի կայուն աշխատատեղեր: Այդ պատճառով Ծրագրում հռչակված քաղաքականության արդյունքների կանխատեսումների համար նպատակահարմար է գնահատել հարևան Վրաստանի տնտեսական բարեփոխումների փորձը, որը քայլ առաջ է Հայաստանից (2018 թ-ին Ֆրեյզերի ինստիտուտի Տնտեսական ազատության ինդեքսում Վրաստանը 7-րդ տեղն էր զբաղեցնում`անմիջապես ԱՄՆ-ից հետո, գերազանցեց իր բոլոր հարևաններին, «Ժառանգություն» հիմնադրամի տնտեսական ազատության ինդեքսում` զբաղեցրել է 9-րդ տեղը՝ Եվրոպայում և 16-րդ տեղը՝ աշխարհում, բանկերի շահութաբերությամբ ամենաբարձր ցուցանիշն ունի Եվրոպայում, առկա է օտարերկրյա ուղղակի ներդրումների հսկայական հոսք (Тато Хундадзе 2019. Время строить заводы! Экономика Грузии потерпела крах: необходимо заново индустриализировать страну. International Politics and Society. ): Ըստ Վրաստանի հանրային հեռուստաընկերության վերլուծական բաժնի ղեկավար Տ. Խունդադզեի՝ անկախություն տարիների  սկզբին նեոլիբերալ քաղաքականության միջոցով, հիմնված շուկայական ֆունդամենտալիզմի հիմունքների վրա ու պետական ակտիվների զանգվածային սեփականաշնորհման, հարուստների համար հարկային նվազեցման, առևտրի և ֆինանսների ազատականացումով (որը արժանացավ միջազգային հանրության կողմից բարձր գնահատականի) 1991 թ-ից Վրաստանի բնակչությունը նվազել է մեկ երրորդով`հիմնականում միգրացիայի պատճառով, նրա մեկ երրորդը կենտրոնացվեց Թիբիլիսում,  ամեն հինգերորդ վրացի ապրում է աղքատության մեջ (Հայաստանում`26%), ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականով վրացի երեխաների 6,8%-ը ապրում է ծայրահեղ աղքատության նիշից ներքև (Тато Хундадзе 2019): Այս բացասական կողմնակի ազդեցությունների հիմնական պատճառներից մեկը 1991 թ-ից հետո տեղի ունեցած երկրի զանգվածային ապաարդյունաբերականացումն էր (1987 թ. արդյունաբերական ոլորտում աշխատել է մոտ 643 հազ. մարդ, 2015 թ-ին` 116 հազ. մարդ)  ու երկիրը աստիճանաբար դարձել է ագրարային տնտեսություն, որի եկամուտը ապահովում է միայն նվազագույն կենսամակարդակը (ինչպես և Հայաստանում (Ավագյան ԱԲ 2016)): Միջին դասը անհետացել է ու աշխատողների մոտ 80% ամսական եկամուտը պակաս է $ 370: Վերջին տասնամյակում ՀՆԱ-ի աճի մակարդակը եղել էր բարձր: Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) իսկապես հարստացրել են Վրաստանը, բայց ամենամեծ մասնաբաժինը ուղղվել էր ֆինանսների և շինարարության ոլորտներին, որոնցում ավելի նվազ աշխատատեղեր են ստեղծվում: Արդյունաբերության ոլորտը ստացել է ՕՈՒՆ-ի ընդամենը 5 %, թեև նա կարող է ավելի արդյունավետ զարգացնել տնտեսությունը և ստեղծել ավելի շատ կայուն աշխատատեղեր: Արդյունքում ավելի շատ հարստացել էին նրանք, ովքեր արդեն հարուստ էին և մնացած բնակչության համար չեն ստեղծել կայուն աշխատատեղեր: Կառավարող «Վրացական երազանք»-ի կառավարությունը փորձ է արել փոխել իրավիճակը արդյունաբերական քաղաքականության մի շարք մոտեցումներով` «Վրաստանի արտադրություն» ծրագիր, որի նպատակն էր աջակցել վրացական բիզնեսին, տրամադրելով սուբսիդավորված վարկեր, վարկերի մասնակի երաշխիքային սխեմաներ, արտահանման խթանում և ցուցահանդեսների կազմակերպում: Սակայն այս գործունեության դրական արդյունքներն աննշան են`ֆինանսական ռեսուրսների բացակայության և կառավարության կողմից առաջնահերթությունների անհամապատասխանությունների պատճառով: Մեկ այլ ֆինանսական մեխանիզմ, Գործընկերության հիմնադրամը, նույնպես չի աշխատել, քանի որ վրացական արտադրության ոլորտին աջակցելու փոխարեն, նա աջակցեց միայն էներգետիկ ոլորտին և հյուրանոցային բիզնեսին:
Հետխորհրդային  սկզբնական ժամանակաշրջանում Հայաստանում ոչ արդյունավետ տնտեսական կառավարման հետևանքով մենք նույնպես ավելի շատ քանդում էինք, քան կառուցում ու լճացրեցինք արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացումը (Ավագյան ԱԲ 2016): Կապել նրանք անցման շուկայական տնտեսության ուղու հետ՝ ճիշտ չէ: Պետական արտադրական հատվածը կարևոր, օբյեկտիվորեն անհրաժեշտ տարր է լիբերալ զարգացած տնտեսություններում։ Այն ամրագրում է պետության դերը տնտեսության մեջ ու հանդիսանում է տնտեսական աճի և կայուն զարգացման գործոն, երաշխավորելով ազգային հարստության պահպանումը ու ապահովելով կարիքներ, որոնք չի կարող ապահովել մասնավոր ձեռնարկատիրությունը, կամ էլ նպատակահարմար չի սեփականաշնորհել ձեռնարկությունները պետական ու տնտեսական անվտանգության և այլ գործոններով (Ավագյան ԱԲ 2016. Պետական արտադրական հատվածը կարևոր, օբյեկտիվորեն անհրաժեշտ տարր է լիբերալ զարգացած տնտեսություններում: «Նոյյան տապան».  http://nt.am/am/news/243664/): Պետական ձեռնարկատիրությունը արագացնում է կապիտալի կուտակումը, նպաստում է  ճգնաժամային ոլորտների առողջացմանը ու երկրի դիրքերի ամրապնդմանը՝ համաշխարհային շուկաներում: Օրինակ, հետխորհրդային ժամանակահատվածում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և Շվեդիայում պետական հատվածը փոստային ու կապի ծառայություններում, ինչպես նաև երկաթուղում  կազմում էր 75 %: Էլեկտրաէներգետիկայի ոլորտում` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիաում նույնպես 75 %, Շվեդիայում՝ 50 % ու ԱՄՆ-ում և Ճապոնիայում՝ 25 %: Պողպատի արդյունաբերությունում` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում կազմում էր նույնպես 75 %, իսկ Գերմանիայում ու Ճապոնիայում՝ 25 % և այլն: Ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը կախված չէ միայն սեփականության ձևից (Չինաստանի օրինակը), եթե այն ունի վարձու մենենջեր, որին չի հետաքրքրում թե ով է իր վերահսկողը – պետությունը, թե մասնավոր ընկերության խորհուրդը: Կա միամիտ կարծիք, որ պետական ձեռնարկությունը հետաքրքրված չէ արդյունավետորեն նվազեցնելու ծախսերը, քանի որ բարդ իրավիճակում պետությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի, իսկ   մասնավոր ձեռնարկությանը սպառնում է սնանկություն: Սակայն, իրականում արևմուտքում կորպորացիաների սնանկացումը հազվադեպ է, իսկ վնասով կարող է ինչպես պետական, այդպես էլ մասնավոր ձեռնարկությունը աշխատել (օրինակներ՝ սեփականաշնորհված Նաիրիտ, Վանաձորի քիմկոմբինատը …) (Ավագյան ԱԲ 2016): Ի տարբերություն Հայաստանի՝ Բելառուսում խորհրդային համակարգից անցումը կատարվեց ավելի մեղմ, ապահովելով պետական ձեռնարկությունների գոյությունը ու հանրության ավելի բարձր կյանքի որակ: Մոտեցումը այն էր, որ պարզապես չկար ազգային կապիտալ (ինչպես և մեզ մոտ), որ կարող էր նրանց արդյունավետ կառավարել: Այսինքն, ձեռնարկության արդյունավետ աշխատանքը կախված է, ոչ թե սեփականության ձևից, այլ կառավարման որակից: Ավելին` զարմանալի է, երբ Հայաստանում սեփականաշնորհում էին շահույթով աշխատող պետական ձեռնարկություններ՝  զրկելով բյուջեն լրացուցիչ երկարատև եկամուտներից, որոնք կարող էին օգտագործվել տնտեսության զարգացման, ռազմական, սոցիալական և այլ ծախսերում: Այդ սկսվել էր Երևանի կոնյակի գործարանից և վերջին օրինակը Որոտանի կասկադն էր, որը նաև լուրջ ներդրում ուներ էլեկտրաէներգիայի սակագնի նվազման հարցում: Մեր արդյունաբերության սեփականաշնորհման ոլորտում խնդիրներ առաջացան, քանի որ հզորությունները սեփականաշնորհվում էին առանց սեփականատերի պայմանագրային պարտավորությունների, հաշվի չէին առնվում նրանց կարողությունները, ինչպես նաև բացակայում էին անհրաժեշտ պետական  աջակցության ծրագրեր: Այդ ժամանակահատվածում արտադրական կառույցները ունեին միլիարդավոր դոլարների հումք, այդ թվում և պետական ռեզերվում,  իսկ խորհրդային տարիներին արտադրանքն արտահանվում էր ավելի քան 150 երկրներ: Հետևաբար, պետության կողմից կարելի էր կապիտալիզացնել արտադրական կառույցների մի մասը ու ստացված միջոցներով ապահովել մոդեռնիզացիա ու աշխատատեղեր, ինչպես նաև կատարել ավելացում անհրաժեշտ ռազմաարդյունաբերական ծախսերի: Այսպիսով, միամիտ պատկերացումները շուկայական տնտեսության կառուցվածքի մասին, խառնված սեփականաշնորհման թերություններով ու անձնական շահագրգռության  մոտեցումներով, հետ մղեցին նախկին տարածաշրջանի առաջատար Հայաստանին դեպի թույլ զարգացած երկրների շարք: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) արդյունաբերությունում զբաղվածների թիվը 2000-2007 թթ. արագ նվազեց 179.7 մինչև 134,9 հազ. մարդ, իսկ 2009-2017 թթ. այդ թիվը միջինում կազմեց 124,1 հազ. մարդ (խորհրդային տարիներին զբազվածների թիվը կազմել 1.640 հազ., արտադրական ոլորտում` 1.057 մարդ ու զուտ արդյունաբերությունում 495 հազ. մարդ): Հետխորհրդային տարիներին ՀՀ–ից հեռացել է մոտ 1 մլն  մարդ ու համաձայն պաշտոնական տվյալների 2016  թ-ին առաջին անգամ 1970 թ-ից Հայաստանի բնակչության քանակը կազմում էր 3 մլն ցածր թիվ: 2000 թ-ի սկզբներից կատարվել էր նոր կոպիտ սխալ` կրճատվեց արտադրական ենթակառույցները համակարգող փոխվարչապետի պաշտոնը, լուծարվեց արդյունաբերության նախարարությունը  և ՀՀ կառավարության արդյունաբերության վարչությունը, այսինքն` այն անձիք և կառույցները, որոնց օպերատիվ աշխատանքներով պետք է իրագործվեր տնտեսության զարգացման համար գերակա խնդիրների լուծումը, գործընթացների մոնիթորինգը և այլն: Այն եղավ երկրորդ հարվածը արդյունաբերության զարգացմանը ու հանգեցրեց արդյունաբերության ոլորտում զբաղվածության անկմանը: 
 
Շուկայական ազդանշանների բացակայության պայմաններում, հատկապես ապագա պահանջարկի մասին, դժվար է իմանալ, թե որտեղ և ինչ չափով գործարկել, իսկ Կառավարությունները չէին կատարել գույքագրում ժառանգած չգործող խոշոր արտադրական ձեռնարկությունների գործարկման հնարավորությունների:: Տեխնիկական և ֆինանսական կենսունակությունը կատարվել էր միայն «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման, այն էլ  «Ռոսնեֆտի» ու ՀԲ-ի պատվերով միջազգային ճանաչում ունեցող Ջեյքոբս Քոնսալթենսի ընկերության (Jacobs Consultancy Ltd) կողմից, բայց այնտեղ բացակայում են առաջարկներ հետագա գործարկման որպես արտադրական կառույցի։  Նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի Կառավարությունը հաս¬տատեց «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղա¬քա¬կանու¬թյան ռազմավարություն» (որոշում 2011 թ., N 49) ուղղված հօգուտ արտահանելի հատվածի մեծացման, առկա արտահանվող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգաց¬ման: Բայց տեղական արտադրանքի արտահանման աջակցության տեսակներ սահմանվեցին գինու, մրգային օղիների, պահածոների, մսամթերքի, ձկնատեսակների և ձկնամթերքի ոլորտները:  Տնտեսությունը շարունակում է մնալ ոչ դիվերսիֆիկացված, զբաղվածության ցուցանիշը  հիմնականում կախված է գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերից, արտահանումը՝ լեռնահանքային ոլորտից: 2011թ-ից ի վեր ՀՀ կառավարությունը մինչև 3 տարի ժամկետով հետաձգում է առանձին ընկերությունների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը, բայց որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ չէր (ՀՀ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ). Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան: ):
Ներկայումս Հայաստանը փաստացի չունի արդյունաբերական զարգացման նախկինից ստացած արտադրական ինֆրաստրուկտուրաների հստակ ռազմավարություն: ՀՀ կառավարությունները տնտեսության դիվերսիֆիկացման լուրջ քաղաքականություն չէին տարել (UNIDO 2018, ), արդյունաբերության գործարկման, գյուղատնտեսության արդյունաբերացման ու մասնավոր ձեռնարկատիրությունների աճի համար (Ավագյան ԱԲ 2016): ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) որոշմամբ ՀՀ արդյունաբերության մրցունակության ցուցանիշը, որը հիմնվում է արտադրելու և արտահանելու կարողության, տեխնոլոգիական զարգացման ու կիրառման և ընդհանուր համաշխարհային արտադրության արդյունաբերության մասնաբաժնի վրա, 2016 թ-ին 101-րդ համարվեց և այդ   ցուցանիշը միայն  նվազում է (2005 թ.՝ 90-րդ տեղը) (UNIDO 2017. ): Միաժամանակ ոգեորիչ են իհարկե Գագիկ Ծարուկյանի արդյունաբերական ջանքերը, թեթեվ, սննդի վերամշակող ու ֆարմացեվտիկ արդյունաբերության զարգացումները, բայց բավարար չեն: 
 
 շարունակելի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play