Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․Փորձագիտական վերլուծություն․ Մաս 9


Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․Փորձագիտական վերլուծություն․ Մաս 9

  • 07-04-2019 02:13:06   | Հայաստան  |  Վերլուծություն

Սկիզբը՝ այստեղ։
 
Սկիզբը՝ այստեղ։
 
 
9.ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ՀԲ-ը  Հայաստանի ՀՆԱ-ի 2019 թ. համար կանխատեսել է աճ մինչև 4,3% (World Bank Group 2019. Armenia Country Economic Update, Winter 2019: A Strong Mandate for Change Amid a Global Slowdown ): Առևտրի սահմանափակումների խստացումների ու աշխարհաքաղաքական լարվածության հետագա սրման վտանգը կարող են խաթարել Հայաստանի ու իր հիմնական առևտրային գործընկերների տնտեսական աճի հեռանկարները, ինչպես նաև մետաղների գների նվազման ռիսկը: 2018 թ-ին կրճատվել են պաշտոնական փոխանցումները ու տրանսֆերտները: Նույն տարվա առաջին ինն ամիսներին 25%-ով աճել է ՕՈՒՆ-ը, բայց այն կազմում էր միայն $177 մլն կամ ՀՆԱ-ի 2.1%-ը: Նրա ներհոսքի հիմնական բաժինը ապահովել են հանքարդյունաբերությունը (կեսից ավելին) ու էներգետիկ հատվածը (10%, հիմնականում Ռուսաստանից): 2018 թ-ին ապրանքների արտահանման կառուցվածքում ունեցել էր զգալի տեղաշարժ` ավանդական հանքարդյունաբերության ոլորտի (մասնավորապես պղնձի) տեսակարար կշիռը նվազել էր, բայց տեքստիլի, գյուղատնտեսության ու թանկարժեք մետաղների (ոսկու և ոսկերչական իրերի) տեսակարար կշիռը աճել էին: Զբոսաշրջության այցելուների թիվը ավելացել էր մինչև 9 % (1/4 եկել է Եվրամիությունից, մոտ 20 %-ը Ռուսաստանից, իսկ 14% ԱՄՆ-ից): Հեռահաղորդակցության և ՏՏ ծառայությունների աճել էին 24%-ով: Այնուամենայնիվ, արտարժույթի կառուցվածքում տեքստիլի, տուրիզմի և ՏՏ ծառայությունների ցուցանիշների բարելավումը անբավարար է համեմատ հանքարդյունաբերության մասնաբաճնի նվազման: Ընդհանրապես, ներմուծումը աճել էր մոտ 50%-ով, առևտրային դեֆիցիտը ավելացել էր 32%-ով մինչև $2.6 մլրդ: Հայաստանի տնտեսությունը բարեփոխելու համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ ու խիզախ բարեփոխումներ: 
Այս ՀԲ-ի զեկույցը և նրա նախորդները կարելի է համարել որպես նախազգուշացում 2015 թ. տնտեսական ճգնաժամի (Ավագյան ԱԲ 2016) հնարավոր կրկնության, քանի որ տնտեսությունը չի արդիականացվել, դիվերսիկացվել ու չկա բարեփոխումների հստակ գործուղությունների ծրագիր:  Միաժամանակ համարում ենք, որ միայն ՀԲ-ի բարեփոխումների ավանդական մոդելը դեռ չի կարողացել ոչ մի զարգացող երկիր դարձնել զարգացած: Հաշվի առնելով նաև Վրաստանի փորձը մեր տնտեսության թռիչքային աճի, մրցունակության կայուն բարձրացման, ներմուծման փոխարինման, աշխատատեղերի ավելացման, բնակչության քանակի և կյանքի որակի ու  պետական ծախսերի արդյունավետության բարձրացման համար, սոցիալական և քաղաքական լարվածությունը նվազման համար առաջարկում ենք կատարել անհրաժեշտ վճռական բարեփոխումներ հետևյալ ուղղություններով. 
 
1. Հայաստանի տնտեսությունը խիստ անհրաժեշտ նոր արդյունաբերացում: Այդ նպատակին հասնելու համար Կառավարության կառուցվածքում պետք է գործի Արդյունաբերության նախարարություն, որը պետք է ձևավորվի արդյունաբերական համալիրի նախարարությունների (գյուղատնտեսության,  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների),  ընդգրկի նաև ռազմաարդյունաբերության և բարձր արտադրական նորարարական արտադրությունների ոլորտները:  Նախկինից ժառանգած չգործող կամ մասամբ գործող արտադրական ենթակառուցվածքների մասով պետք է կատարել նրանց հարկերի էական բարձրացում, ինչը կստիպի  սեփակատերերին կամ կատարել ներդրումներ կամ հրաժարվել ամբողջ կամ մասամբ իր սեփականությունից, ընդեռնելով հնարավորություն նոր արտադրությունների հիմնադրմանը: Միաժամանակ, ապահովելու համար, որ այդ կառույցները ծառայեն արտադրության նպատակներին պետք է կիրառվի Ուկրաինայի մոտեցումը (աշխարհում գրանցված է մետաղի լոմի գնի աճ 30%-ով: Ուկրաինայի Ռադան համարելով, որ մետաղական լոմի ներմուծումը գերազանցում է արտահանումը ու Ուկրաինայի հանդեպ առկա է ռազմական ագրեսիան, շարունակաբար  ավելացնում մետաղի արտահանման հարկը`2016 թ-ին այն բարձրացվել էր մինչև €30/տ, 2018 թ-ին ավելացավ մինչև €42/տ, իսկ 2019 թ.` մինչև €58/տ (УНИАН 2019. Депутаты повысили пошлины на экспорт металлолома из Украины. ): Այդպիսի մետաղական լոմի արտահանման հարկման բեռի ավելացումը լիովին համապատասխանում են Առևտրի համաշխարհային կազմակերպություն պահանջներին ու այլ միջազգային առևտրի իրավունքները կարգավորող նորմերին):
 
Գյուղատնտեսության ոլորտում նույն տնտեսական հարկման մոտեցումը պետք կիրառվի ցանքատարածքների օգտագործման բարձրացման համար, ավելացնելով հարկերը չօգտագործվող գյուղհողերի համար: ֆերմերների միավորումների ստեղծման  և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման  համար պետք է մշակվի արդյունավետ տնտեսական խթանման սկզբնունքներ և ծրագրեր: Փորձը ցույց տալիս, որ երկրում գյուղատնտեսության արտադրությունը կայուն աճում էր, երբ զարգանում էր արդյունաբերությունը, նպաստելով սպառման ծավալների և բնակչության գնողունակության բարձրացման:
Էներգետիկ ոլորտում չունենք տրամաբանորեն հիմնավորված մոտեցում, որը կնպաստի երկրի մրցունակության բարձրացմանը ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:  Էներգետիկ ոլորտում զարգացումը պետք է հիմնվի ցածրածխածնային արտադրությունի սկզբունքով, ընդլայնելով հիդրոռեսուրսների և ալ վերականգվող էներգետիկայի աղբյուրների օգտագոծումը: Հիմք ընդունելվ պետական անվտագության և արտահանման պոտենցիալը վերականգնող էներգիայի ոլորտում գերակա ճյուղ պետք է համարվի կենսավառելիքի արտադրությունը: Արևային համակարգային կայանների ծրագրերը պետք է համատասխանեն Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքի հոդված 13-ի պահանջներին ու ապահովեն ցածր սակագին: Այդ ճյուղի զարգացումը ընդունելի կլինի միայն ընդհանուր էլեկրաէներգիայի սակագնի իջեցման պայմանով, ինչը պահանջում է լուրջ հաշվարկներ ու հաշվի նստել էլեկտրաէներգիայի մատակարարման պարբերականության և ցանցի բարդ կառավարման ռիսկերի հետ:  Մինչև նոր ատոմային բլոկի կառուցուման ծրագրի մշակումը պետք հաշվարկվի ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման հնարավորությունը ևս 10 տարով մինչև 2046թ.: Փորձը ցույց տալիս, որ երկրում էներգետիկ հզորությունները նույնպես կայուն աճում էին, երբ զարգանում էր արդյունաբերությունը: Հայաստանի մրցունակության բարձրացման համար Կառավարությունը էներգետիկ ոլորտում պետք է քայլեր ձեռնարկի գործող սակագների իջեցման հարցում:
 
Կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության կայուն զարգացման, ապահովելով համատեղ տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծումը, ու հանքարդյունաբերական հումքի վերամշակման հնարավորինս երկար արտադրական շղթայի գործարկումը ճիշտ է և հիմնավորված:  Այդ արտադրական շղթայի զարգացման համար անհրաժեշտ է այդ քաղաքանության իրականացումը Արդյունաբերության նախարարության կողմից:
 
ՓՄՁ-ների ոլորտում իրավիճակը բացասաբար է ազդում մեր պետական ու տնտեսական անվտանգության և հանրության կյանքի որակի վրա, քանի որ շատ ցածր է նրանց մասնաբաժինը ՀՆԱ-ում և աշխատատեղերի ստեղծման ոլորտում: Կառավարության ՓՄՁ-ների միկրո ձեռնարկություններն մասով ունի սոցիալական բարձր նշանակություն,  բայց նրանց այսօրվա կառուցվածքը վկայում է որ այն հիմնականում ուղղված կլինի ձեռնարկություններին, որոնք չունեն բարձր աճի պոտենցիալ և ՀՀ-ի բյուջետային եկամուտների ավելացման: Հարկավոր է փոխել պետական աջակչության կառուցվածքը, որոշել գերակայությունները և ապահովել արդյունավետությունը:  Պետական մարմինների կողմից տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված քաղա¬քա¬կա¬նութ¬յունները և ծրագրերը պետք է ունենան արդյունավե¬տության գնա¬հատման հստակ գործընթացներ ու պատասխանատվության ենթարկելու ընթացակարգեր, որը առկա չէ ՓՄՁ-ների պետական աջակչության հիմնադրամներում: Գիտության և  բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա մրցակ¬ցային առավելությունների ստեղծումն ու զարգացումը պետք է դառնան առաջնահերթ, որը կհանգեցնի տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացմանը ու հանրության կյանքի որակի բարձրացման: ՓՄՁ-ների պետական աջակցության ոլորտում պետք է իրականացվի նորարարության լայնամասշտաբ ծրագիր և այն պետք է ունենա հաստատուն տարեկան բյուջե, ընթացակարգեր և չափանիշներ: Կառևորագույն խնդիր է տնտեսական զարգացման համար ՓՄՁ-ների ոլորտում  զարգացնել ռազմավարական բիզնես-ծառայությունների, տեղեկատվության, մարքեթինգի, բիզնեսի կազմակերպման և մարդկային ռեսուրսների զարգացման կառույցներ, որոնք ավելի բարձր արդյունավետությամբ և պատասխանատվության կատարում են իրենց պարտականությունները:
 
2. ՀՀ վարչապետին ՀՀ Ջրային օրենսգրքի հոդված 8-ի ուժով ձևավորել Ջրի ազգային խորհուրդ որպես ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի և բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ: Օրենքով Ջրի ազգային խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, որը խորհուրդում է ընդգրկվում պետական կառավարման գերատեսչությունների և բնագավառի մասնագետներին: 
Սևանա լճի  մեծ մասշտաբի ջրիմուռների ծաղկումը վկայում է ՀՀ ազգային անվտանգության սպառնացող հիմնական բաղադրիչներին վտանգների մասին (բնապահպանական, տնտեսական, սննդային և սոցիալական): Լճում գերազանցված է օրգանական նյութերի և ծանր մետաղների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության համար անհրաժեշտ է հետևյալը.
1. նկատի ունենալով Արփա- Սևան ջրատարի գործարկումը` ցամաքային ջրամերձ տարածքները մաքրման համար անհրաժեշտ է մոբիլիզացնել հանրությանը, բանակը, հատուկ զորքերը և այլն, քանի որ դա Պետական անվտանգության խնդիր է,
2. կենցաղային աղտոտված կեղտաջրերի մուտքը լիճ կանխելու համար տնտեսապես ավելի արդյունավետ, լավագույն և հնարավոր տեխնոլոգիան է` ապակենտրոնացված պասիվ կենսաբանական կոյուղաջրերը մաքրման լճակների կիրառումը,
3. Սևանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային մեթոդի համար պետք է կիրառվեն սեփական արտադրություն կենդանի կերեր (ջրային խեցգետնակերպներ), արտադրված կանաչ միկրոջրիմուռների օգտագործմամբ, այլ ոչ թե ներկրվող օրգանական կերեր,
4. անհրաժեշտ է քննարկել կապտականաչ ջրիմուռների բացասական ազդեցությունը Սևանի ֆաունայի վրա, լճից ստացվող մթերքների սննդային անվտանգությունը, Սևանից ոռոգման նպատակով ջրերի ազդեցությունը գյուղատնտեսության արտադրանքի սննդային անվտանգություն, այդպես էլ ծանր մետաղների բարձր պարունակության ազդեցությունը գյուղատնտեսական բույսերի բերքատվության վրա: Անհրաժեշտ է քննարկել նաև Սևանի կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում ստորգետնյա ջրերի աղտոտվածության աստիճանը և նրա ազդեցությունը լճի ջրի որակի վրա: 
 
Անհրաժեշտ Հայաստանի կեղտաջրերի մաքրման ու պինդ թափոնների կաավառման ոլորտներում ժամանակից տեխնոլոգիաների կիրառումը:
 
3. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների բաժանումը չի նպաստել պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանը և ապահովել անհրաժեշտ տնտեսական զարգացում ու աշխատատեղերի ստեղծում: Արտաքին պարտքի աջը նույնպես չի նպաստել բնակչության ընդհանուր զբաղվածության աճին, այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, ու համապատասխան չի ազդել բնակչության կյանքի որակի բարձրացման վրա: Անհրաժեշտ է նորից միավորել այդ կառույցները, որ պետական ծախսերը համապատասխանեն տնտեսական զարգացման մարտահրավերներին: 
 
Պարտադիր կուտակային կենսաթոշակների ֆոնդին Կառավարության բյուջետային փոխացումները ավելի նպատահարմար է ամբողջովին օգտագործել տնտեսական զարգացման և կենսաթոշարկների բարձրացման համար:
 
Հարկային բարեփոխումներում եկամտային հարկի համահարթ դրույքաչափի սահմանումը տնտեսապես և սոցիալապես հիմնավորված չէ:  Այդ պատճառով ֆինանսաֆիսկալ մոտեցումով տեղափոխել բյուջետային դեֆիցիտի պակասորդի բեռը մի շարք տնտեսական ոլորտների վրա ոչ հասարակշրացված քայլ է:
Պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների և (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը: 
 
Քաղաքացիական ծառայողին վճարվող պարգևավճառը պետք է համապատասխանի  պաշտոնեական պարտականությունների որակյալ կատարման ու ցուցաբերած արդյունքի: 
 
Կառավարության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտ քայլ է, բայց  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ  կատարելու  մասին» նախագծում առկա է խոթան և այն ենթակա է լրամշակման: Հիմնավոր չէ ձևավորել առանձին Բարձր տեխնոլոգիաների  նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն միավորումը Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն մեխանիկական է և հիմնավորված չի: Էներգետիկ խնդիրները պետք է լուծվեն ընդհանուր արդյունաբերական համալիրում հիմք ընդունելով համաձայնեցված քաղաքականության մշակման առաջնահերթությունը:
 
Կրճատվող աշխատակիցները ներուժի օգտագործման համար պետք է մշակվի մոտեցում, որով նրանք լրացնելով ՓՄՁ-ների ոլորրտը ու ներկայացնելով մրցութային կարգով ծրագրեր նպաստեն  Հայաստանի զարգացմանը:
 
4. Արդարության զգացման և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն է ներդրումների և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը համար: Այդ ոլորտում անհապաղ պետք է բարձրացնել դատավորների պատասխանատվությունը ընդունված վճիռների համար, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց անկախ նրանց թիմային պատկանելության: 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն