Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալների, որոնք մեղադրվում են ուրբաթ, հունվարի 11-ին Պենջափ քաղաքում ավտոբուսի 29-ամյա ուղեւորուհուն բռնաբարելու մեջ: The Hindu պարբերականի փոխանցմամբ, կինը վերադառնում էր իր գյուղը, երբ ավտոբուսի վարորդը եւ տոմսավաճառկ նրան իջեցրեցին ոչ իր կանգառում, այլ Գուդասպուռ քաղաքից ոչ հեռու գտնվող մի վայրում: Այնտեղ նրանք հինգ այլ տղամարդկանց հետ բռնաբարում էին կնոջը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 16-ին նման բռնաբարության էր ենթարկվել 23-ամյա աղջիկ, որն այնուհետեւ մահացել էր հիվանդանոցում: Հունվարին սկսվել էր այդ վեց հանցագործների գործով դատական գործընթացը: Դեյլիի բնակչությունը ցույցեր էին անում՝ պահանջելով բռնաբարության համար մահապատիժ:
Կանանց անվտանգությունը մնում է ծայրաստիճան սուր խնդիր ժամանակակից Հնդկաստանի համար: 2011г.թվականին Դեյլիում արձանագրվել է 568 բռնաբարություն, իսկ Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքում՝ Մումբայում՝ նույն ժամանակաշրջանում կատարվել է 218 բռնաբարություն: Դրա հետ մեկտեղ կանայք չեն կարողանում պատասխանատվության ենթարկել նրանց հանդեպ բռնություն կատարողներին: