Ռուսաստանը հուլիսի 1-ից սահմանում է նոր կարգ՝ առանց վիզայի քաղաքացիների համար պարտադիր կլինի «Գոսուսլուգի RuID» հավելվածը
AM RU EN WA FR
էէ

Ռուսաստանը հուլիսի 1-ից սահմանում է նոր կարգ՝ առանց վիզայի քաղաքացիների համար պարտադիր կլինի «Գոսուսլուգի RuID» հավելվածը

30-06-2026 19:30 Ռուսաստան Քաղաքականություն
Ռուսաստանը հուլիսի 1-ից սահմանում է նոր կարգ՝ առանց վիզայի քաղաքացիների համար պարտադիր կլինի «Գոսուսլուգի RuID» հավելվածը
auroranews.am Ռուսաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր պահանջ, համաձայն որի՝ առանց վիզայի ռեժիմով երկիր մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտավոր կլինեն օգտագործել «Госуслуги RuID» հավելվածը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը։
 
Նրա խոսքով՝ նոր համակարգը նախատեսված է կարգուկանոնի և անվտանգության ապահովման համար, ինչպես նաև թույլ է տալիս պետությանը նախապես տեղեկացված լինել երկիր ժամանող անձանց մասին։
 
Գուսևը նշել է, որ դիմումը պետք է ներկայացվի մուտքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ՝ նշելով այցելության նպատակը և մնալու ժամկետը։
 
Նոր կարգից բացառություն կկազմեն Բելառուսի քաղաքացիները, մինչև 6 տարեկան երեխաները, դիվանագետները, ծառայողական անձնագրերի կրողները և պաշտոնական պատվիրակությունների անդամները։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 113 անգամ