Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
AM RU EN WA FR
էէ

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

30-06-2026 15:55 Հայաստան Քաղաքականություն
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
armtimes.com «Ես իմ ժամկետները ունեմ, հիմա չեմ ասի, դա բոլորդ կտեսնեք, Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք»:
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով իշխանափոխության խոստումների մասին հարցին:
 
«Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպում ունեցել եմ, հիմա չեմ կարող ձեզ ասել, թե ում հետ, բայց մենք մեր գաղտնի պլանն ունենք՝ Փաշինյանին հեռացնելու պլանը»,- նշել է Կարապետյանը:
 
Խոսելով մանդատները վերցնելու կամ չվերցնելու որոշման մասին՝ Կարապետյանը հորդորել է սպասել:
 
«Երբ որոշենք մտնել ԱԺ, դուք դրա մասին կիմանաք, դեռ որոշում չկա, կան հետագա քայլեր, մենք կգնահատենք, ու որ ճանապարհը արագ հնարավորություն կտա հեռացնելու Փաշինյանին, այն էլ կընտրենք: Չենք նայելու այսօրվա դաշտ գցած նարատիվներին․ մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 133 անգամ