ՔՊ-ն կամ թքած ունի, թե ինչ է կատարվում ՍԴ-ում, կամ ունի որոշակի երաշխիքներ, որ բան չի փոխվելու. Հովհաննես Խուդոյան
30-06-2026 16:10 Հայաստան Քաղաքականություն
tert.am ՔՊ-ն կամ թքած ունի, թե ինչ է կատարվում ՍԴ-ում, կամ ունի որոշակի երաշխիքներ, որ բան չի փոխվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«ՔՊ-ն` չսպասելով արդյունքներին, արդեն Ազգային ժողովի փոխնախագահներ ընտրելու և այլն գործընթացների մեջ է, իրենք վստահ են, որ դիմումատուների դիմումները մերժվելու են։ Իրենք իրենց կողմից անլրջացնում են պրոցեսը, ցույց են տալիս, որ կամ թքած ունեն, թե ինչ է կատարվում ՍԴ-ում, կամ էլ որոշակի երաշխիքներ ունեն, որ բան չի փոխվելու»,- նշել է Խուդոյանը:
Հարցին, թե ՍԴ-ի օրակարգում ինչ հարցեր կան, Խուդոյանը պատասխանեց, որ կան մի շարք ներկայացված միջնորդություններ, որին դատարանը դեռ չի արձագանքել, կապված այդ միջնորդությունների բավարարման ինտենսիվությունից, թե քանիսը կբավարարվի, քանիսը կմերժվի, կարող է ևս մի քանի օր շարունակություն ունենա, կարող է 1-2 օրում ավարտեն։