Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիին
AM RU EN WA FR
էէ

Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիին

30-06-2026 19:40 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը:
 
 
«Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը, ինչպես նաև Էստոնիայի Պետական առաջատար դատախազ Ալար Լեհեսմեծը:
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ արդարադատության համակարգի արդյունավետության, իրավունքների պաշտպանության երաշխիքների և իրավական ընթացակարգերի կատարելագործման հարցերին։
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք մարտահրավերների վերաբերյալ՝ ընդգծելով համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով»:
 
Պաշտպանի գրասենյակ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 87 անգամ