Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
AM RU EN WA FR
էէ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

30-06-2026 17:42 Հայաստան Հասարակություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
 
Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի բնակիչն անասնագոմում կանեփի բույս է աճեցում և մարիխուանա պահում։ 
 
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրան պատկանող տարածքից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 3 բույս, 259 գրամ մարիխուանայի նմանվող չորացրած և մանրացրած զանգված, ինչպես նաև 260 գրամ քաշով չորացված կանեփի բույս։
 
70-ամյա քաղաքացին ձերբակալվել և փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
 
Հունիսի 23-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Վաղարշապատի համայնքային ոստիկանները Արտիմետ բնակավայրում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի։
 
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացրած, մանրացրած մոտ 2,6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
 
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
 
Երիտասարդն ու կազմված նյութերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
 
ՆԳՆ
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 72 անգամ