ԱՍՀ նախարարն ու ու ԱՄԿ բյուրոյի տնօրենը քննարկել են սոցիալական գործընկերության զարգացման և աշխատանքի ոլորտի բարեփոխումների հարցեր
AM RU EN WA FR
էէ

ԱՍՀ նախարարն ու ու ԱՄԿ բյուրոյի տնօրենը քննարկել են սոցիալական գործընկերության զարգացման և աշխատանքի ոլորտի բարեփոխումների հարցեր

30-06-2026 17:26 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ԱՍՀ նախարարն ու ու ԱՄԿ բյուրոյի տնօրենը քննարկել են սոցիալական գործընկերության զարգացման և աշխատանքի ոլորտի բարեփոխումների հարցեր
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատավորների բյուրոյի տնօրեն Օլիվեր Ռոբկեի հետ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում եռակողմ սոցիալական գործընկերության զարգացման ընթացքը, սոցիալական երկխոսության ամրապնդմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև «Արհմիությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները։
 
Նախարար Արսեն Թորոսյանը կարևորել է ԱՄԿ-ի հետ շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով, որ սոցիալական երկխոսության զարգացումն ու աշխատանքի ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը նախարարության առաջնահերթություններից են։ Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև ԱՄԿ-ի կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցության դերը, ինչպես նաև արհմիությունների կարևոր դերակատարությունը աշխատողների իրավունքների պաշտպանության և սոցիալական գործընկերության արդյունավետ զարգացման գործում։
 
Օլիվեր Ռոբկեն բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատել ԱՄԿ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը սոցիալական գործընկերության զարգացման և նոր համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 70 անգամ