Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին
AM RU EN WA FR
էէ

Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին

30-06-2026 19:14 Հայաստան Մամլո հաղորդագրություն
 Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին
 
Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։
 
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
 
Պաշտոնական հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։
 
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։
 
ՆԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում, և ընդգծել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը շարունակվելու է ամրապնդվել և զարգանալ։
 
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ընդգծել են նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարևորությունը։
 
Սուլխան Թամազաշվիլին, ի նշան բարեկամության, Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը հրավիրել է Վրաստան՝ ընդգծելով երկկողմ շփումների կարևորությունը։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերը՝ նշելով, որ փոխայցերը նոր խթան կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը։
 
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
ՆԳՆ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 93 անգամ