Հայաստանյան դեղագործական ընկերությունները Հնդկաստանում մասնակցում են IPHEX 2014 ցուցահանդեսին
AM RU EN WA FR
էէ

Հայաստանյան դեղագործական ընկերությունները Հնդկաստանում մասնակցում են IPHEX 2014 ցուցահանդեսին

21-05-2014 11:29 Հնդկաստան Հասարակություն

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/u247475421/domains/nt.am/public_html/pages/page_news_new.php on line 274
Հայաստանյան դեղագործական ընկերությունները Հնդկաստանում մասնակցում են IPHEX 2014 ցուցահանդեսին
Ս.թ. 21-23-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի կունենա IPHEX 2014 հնդկական դեղագործութան և առողջապահության միջազգային ցուցահանդեսը: 
Հնդկաստանի դեղագործության խթանման քարտուղարություն Pharmexcil-ը համարվում է հնդկական կողմի կազմակերպիչ և ունի 3000 անդամ:
Հայաստանյան 15 դեղագործական ընկերություն և դեղագործության ոլորտը համակարգող պետական կառույցների ներկայացուցիչներ նույնպես մասնակցում են դեղագործության և առողջապահության ցուցահանդեսին:
Զարգացման հայկական գործակալությունը, որպես ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության քարտուղար, հանդիսանում է նշյալ միջոցառման հայկական կողմի կազմակերպիչ:
Ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռի միջազգային դեղագործական ընկերությունների հետ ստեղծել համագործակցության նոր հարթակ:
IPHEX 2014 ցուցահանդեսին կմասնակցեն 250 առաջատար դեղագործական ընկերություն, 1000 օտարերկրյա գնորդ կմասնակցի ցուցահանդեսին: Սպասվում է 5000 այցելու:
 
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 171 անգամ