Երկու մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում ոստիկանական պահակակետի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով
AM RU EN WA FR
էէ

Երկու մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում ոստիկանական պահակակետի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով

18-08-2015 13:04 Հնդկաստան Հասարակություն
 Երկու մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում ոստիկանական պահակակետի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամմու և Քաշմիր նահանգում ոստիկանության պահակակետի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին գրում է РИА Новости –ին` վկայակոչելով NDTV հեռուստաալիքին:
 
Տեղեկացվում է, որ երկու զինված հարձակվողները մոտոցիկլով մոտեցել են ոստիկանական պահակակետին և կրակ բացել: Հարձակման արդյունքում զոհվել է մեկ ոստիկան և մեկ խաղաղ քաղաքացի: 
Նշվում է, որ վերջին շրջանում Պակիստանին սահմանակից հնդկական շրջաններում ահաբեկիչների հարձակումներն ավելացել են: 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 431 անգամ