Շրի Լանկայում վայրի փիղը սպանել է լրագրողի
AM RU EN WA FR
էէ

Շրի Լանկայում վայրի փիղը սպանել է լրագրողի

08-09-2015 18:13 Հնդկաստան Հասարակություն
Շրի Լանկայում վայրի փիղը սպանել է լրագրողի
Շրի Լանկայում վայրի փիղը տրորել է տեղացի լրագրող 43-ամյա Պրիյանտա Ռատնայկային (Priyantha Ratnayake): Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Can Indian News-ին:
 
Դեպքը տեղի է ունեցել հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում` Միներեյայի ազգային զբոսայգում (Minneriya National Park): Կենդանու հարձակումից հետո լրագրողին հասցրել են տեղի Hingurakgoda Hospital հիվանդանոց, որտեղ և մահացել է: Միջադեպի հետ կապված այլ տեղեկություններ չկան:
РИА Новости-ի տվյալների համաձայն` Շրի Լանկայում փղերի հարձակումների հետևանքով վերջին տարիների ընթացքում մահացել է 70 մարդ: Նույն ժամանակահատվածում սպանվել է շուրջ 150 փիղ: 
Չնայած նրան, որ Շրի Լանկայում փղերը համարվում են սուրբ կենդանիներ,  այնուամենայնիվ, վերջին շրջանում ֆերմերների կողմից իրականացվող որսի արդյունքում նրանց թիվը մեծապես կրճատվել է:
Ներկայումս երկրում կա մոտ 7,5 հազար գլխաքանակ:
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 427 անգամ