Ճապոնացի զբոսաշրջիկը Թաջ Մահալի աստիճաների վրա սելֆի անելիս վայր է ընկել ու մահացել
AM RU EN WA FR
էէ

Ճապոնացի զբոսաշրջիկը Թաջ Մահալի աստիճաների վրա սելֆի անելիս վայր է ընկել ու մահացել

19-09-2015 17:29 Հնդկաստան Հասարակություն
Ճապոնացի զբոսաշրջիկը Թաջ Մահալի աստիճաների վրա սելֆի անելիս վայր է ընկել ու մահացել
 Ճապոնացի զբոսաշրջիկը Թաջ Մհալի աստիճաների վրա փորձել է սելֆի անել, սակայն վայր է ընկել և մահացել: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով «Би-би-си»-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ականատեսներից մեկը պատմել է, որ տղամարդը սայթաքել է Թագավորական դարպասների մոտ, երբ փորձել է սելֆի անել:
Ոստիկանության տեղեկություններով` ճապոնացին ակնթարթորեն կորցրել է գիտակցությունը և հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ճապոնացին եղել է իր համերկրացիների հետ, որոնցից մեկն ավելի ուշ նույնպես սայթաքել է հուշարձանի աստիճանների մոտ և կոտրել ոտքը:
Ճապոնիայի կառավարությունն արդեն տեղյակ է դեպքի մասին և այս պահին անցկացնում է հետաքննություն:
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 913 անգամ