Թատրոնի և կինոյի անվանի հայ դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն այսօր կդառնար 87 տարեկան:
Հայ անվանի դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թ. Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991 թ. նա թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան՝ թեկնածուն։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։