Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«1. «Ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք։ .... Իսկ այն անգիտակից մասսան, որը 4 գիրք չի կարդացել, ընդհանրապես իրեն ոչինչ չի հետաքրքրում, նրան ընտրության թողնելը ո՞րն է։․․․ Ես չեմ հավատում դեմոկրատիային, դեմոկրատական ազատությունը ինձ թույլ է տալիս չհավատալու դեմոկրատիային։ Չեմ հավատում, և դեմոկրատիան վարի տվեց այս երկիրը»։
2. Վաղարշապատ համայնքում պետք է ընտրել Արգիշտի Մեխակյանին, իսկ համապետական ընտրություններում` ՔՊ-ին, որովհետև եթե իշխանության գան Միքայել սրբազանի սիրելի ընտրակեղծարար կաշառակերները, նա կրկին կվերածվի դեմոկրատիայի և ընտրական իրավունքի մոլի թշնամու»: