ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

14-11-2025 19:48 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում մասնակցել և ելույթով է հանդես եկել դեսպանության բացման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:
 
Շնորհավորելով հիշարժան օրվա կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների ծավալուն օրակարգին, ընդգծել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և բազմաոլորտ համագործակցությունը:
 
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացել են ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակին նվիրված հուշատախտակը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 492 անգամ