Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը

07-07-2026 10:17 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը
 
Ազատություն. Դատարանն այսօր կքննի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան երկու ամսով կալանավորել։
 
Նիստը քննելու է դատավոր Գարիկ Աբելյանը։
 
Երեկ, ըստ պաշտպանական կողմի, Ծառուկյանի առանձնատանը շուրջ 12 ժամ տևած խուզարկությունից հետո նրան ձերբակալել և տարել են Քննչական կոմիտե։ Գիշերը նրան ՔԿ-ից տեղափոխել են դատարան։
 
 
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և փողերի լվացմանն օժանդակելու համար։ Նույն գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։
 
Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքը «աբսուրդային ու ծիծաղելի» է անվանել՝ պնդելով, որ այն գործերում, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունները պետք է տուժող ճանաչվեին, այժմ նրան մեղադրյալի կարգավիճակ են տվել։
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն

 

 

Կարդացել են 61 անգամ