Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին. նախարարը մանրամասնել է
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին. նախարարը մանրամասնել է

18-08-2026 10:54 Հայաստան Տնտեսություն
Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին. նախարարը մանրամասնել է
 
Հայկական ժամանակ. ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձավճարի մասնակի հատուցում կլինի։
 
Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից
 
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝
 
բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը,
 
հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում,
 
ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խոր կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են՝ անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
 
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով։
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

Կարդացել են 55 անգամ