ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց. ԶԼՄ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց. ԶԼՄ

25-08-2026 12:48 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց. ԶԼՄ
 
Sputnik. Ռոբերտ Քոչարյանը բուժկենտրոն է տեղափոխվել ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ։
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխեցին հիվանդանոց։ Այս մասին հայտնում է 24News-ը։
 
Ըստ լրատվամիջոցի` Քոչարյանին բուժկենտրոն են տեղափոխել շտապօգնության մեքենայով, նրան ուղեկցել են ԱԱԾ աշխատակիցները։
 
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
 
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 93 անգամ