Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում
25-08-2026 10:39 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
1lurer. Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, օգոստոսի 25-ին Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում։
Քննչական կոմիտեից 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։
Նշենք, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե։