Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի դեպքով վարույթ է նախաձենռվել. վարորդը ձերբակալված է
20-08-2026 12:43 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Sputnik. ՔԿ-ից նշում են, որ կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։
Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով: Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է»,- գրել է Ավդալյանը:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողի։ Տուժածներից մեկը՝ Սուրեն Վարդանյանը, մահացել է, իսկ մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։