Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ 1 տարի փորձաշրջանով
01-10-2026 18:04 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
shantnews.am «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։ Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանվել է 1 տարի փորձաշրջան։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 1-ին մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։