Կապահովվի ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման միասնական, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կապահովվի ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման միասնական, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգ

01-10-2026 19:20 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Կապահովվի ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման միասնական, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգ
Գործադիրը սահմանել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը։
 
Ըստ այդմ՝ հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։
 
Բացի այդ, սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները։ Արդյունքում՝ կապահովվի ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման միասնական, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգ, ինչպես նաև որակավորման հանձնաժողովի անդամների ընտրության հստակ կարգավորում, ինչը հնարավորություն կտա լիարժեք իրացնել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները։
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 12 անգամ