Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինին

01-10-2026 18:44 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել ուղեղային կենտրոնների դերը Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ փորձագիտական քննարկումների և համագործակցության զարգացման գործում։
 
Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքը՝ կապված նաև Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 12 անգամ