Ժողովրդավարությունը Միավորված ազգերի կազմակերպության առանցքային արժեքն է


Ժողովրդավարությունը Միավորված ազգերի կազմակերպության առանցքային արժեքն է

  • 20-09-2011 12:49:21   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հանդես է եկել ուղերձով, որում ասված է. «Ամեն տարի Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում մարդիկ պարտավորվում են ոչ բռնության ... եւ բոլոր ժողովուրդների ու ազգերի միջեւ ներդաշնակության հաստատմանը: Խաղաղությունը մեր առաքելությունն է, մեր ամենօրյա որոնումը: Այս տարվա թեման կենտրոնանում է խաղաղության եւ ժողովրդավարության այժմեական խնդրին: Ժողովրդավարությունը Միավորված ազգերի կազմակերպության առանցքային արժեքն է: Այն կարեւոր նշանակություն ունի մարդու իրավունքների համար: Այն ուղիներ է տրամադրում տարբերությունները վերացնելու համար: Այն հույս է տալիս մեկուսացվածին, իսկ ժողովրդին` իշխանություն: Սակայն ժողովրդավարությունն ինքնըստինքյան չի առաջանում. նրան պետք է գուրգուրել եւ պաշտպանել: Անհրաժեշտ է, որ աշխարհը լսի քո ձայնը… Հասարակական արդարության եւ մամուլի ազատության վերաբերյալ… Մաքուր միջավայրի եւ կանանց առաջխաղացման վերաբերյալ... Օրենքի գերակայության եւ սեփական ապագայի նկատմամբ յուրաքանչյուրի իրավունքի վերաբերյալ… Այս տարի երիտասարդները հանուն ազատության եղել են սահմանագծում: Ես ողջունում են ակտիվիստներին եւ հասարակ մարդկանց ավելի լավ ապագա կառուցելու իրենց քաջության եւ վճռականության համար: Մենք Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում աշխատելու ենք ընդհանուր նպատակի համար, որպեսզի իրականացնենք մեր ընդհանո ր ձգտումը արժանապատվության, անվտանգության եւ բոլորին հնարավորության ընձեռման համար: Այսօր բոլոր այն մարդկանց օրն է, ովքեր ձգտում են խաղաղության: Մենք ձեզ հետ ենք»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն