Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը
29-06-2026 15:46 Հայաստան Մեկնաբանություն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է լուսանկար եւ կից կատարվել հետևյալ գրառումը.
«Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2026 թվականի ամառային զորակոչը։
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում մասնակցեց զորակոչի միջոցառմանը, զրուցեց նորակոչիկների հետ, շնորհավորեց և մաղթեց խաղաղ ու անվտանգ ծառայություն։
Մարզպետի հորդորն էր՝ պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, լինել հոգատար ծառայակից ընկերների նկատմամբ և ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։
Վարդենիս համայնքում ևս մեկնարկեց ամառային զորակոչը, իսկ հուլիսի 1-ին նորակոչիկների հերթական խմբերը հայկական բանակ կմեկնեն նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներից։
Մարզպետը վստահություն է հայտնել, որ նորակոչիկները պատվով կանցնեն զինվորական ծառայության ճանապարհը՝ արժանապատվորեն կատարելով իրենց պարտքը Հայաստանի Հանրապետության հանդեպ»