ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
AM RU EN WA FR
էէ

ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

29-06-2026 17:00 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
 
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը վերաստորագրել են համագործակցության հուշագրերը։ 
 
Փաստաթղթերի հիմնական նպատակն է խթանել ոլորտում կրթական ծրագրերի շարունակական կատարելագործումը, հզորացնելով մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչը և մշակել արդի պահանջներին համահունչ ընթացիկ ու հեռահար ծրագրեր։
 
Այս փոխգործակցությունն ունի ձևավորված հարուստ պատմություն․ նախորդ 5 տարիների ընթացքում գործող հուշագրերի շրջանակներում ֆակուլտետների 128 ուսանողներ արդյունավետ պրակտիկա են անցել տեսչական մարմնում։ Որպես երկկողմ կարողությունների զարգացման հաջողված օրինակ՝ համալսարանի մասնագետների կողմից 8 տեսուչների համար կազմակերպվել է Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) մասնագիտական վերապատրաստման դասընթաց, ինչը զգալիորեն բարձրացրել է տեսչական վերահսկողության տեխնոլոգիական հագեցվածությունն ու արդյունավետությունը։
 
Նոր հուշագրերով նախատեսված է անցում կատարել գործնական հմտությունների երկկողմ զարգացման ավելի ընդգրկուն մոդելի։ Այն ներառում է ինչպես տեսչական մարմնի աշխատակիցների, այնպես էլ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների, փորձագետների ու ուսանողների ներուժի համատեղում։
 
Կողմերը վստահություն են հայտնել, որ ԵՊՀ գիտական բարձր ներուժի և ԲԸՏՄ գործնական հարթակի սերտ փոխգործակցությունը հնարավորություն կտա իրական պահանջներից բխող մրցունակ ու արդիական հեռանկարային ծրագրերի ձևավորմանը։
 
ԲԸՏՄ
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 57 անգամ