Միացյալ Նահանգները հայտնել է, որ Իրանի հետ Դոհայում հունիսի 30-ին բարձր մակարդակի հանդիպում կանցկացնի, որին կմասնակցեն ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթին։Միևնույն ժամանակ կշարունակվեն ամերիկյան և իրանական թիմերի միջև տեխնիկական մակարդակի բանակցությունները։
«Հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այս շաբաթ կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների, մինչ մենք շարունակում ենք քննարկել փոխըմբռնման հուշագիրը։ Այդ բարձր մակարդակի բանակցությունների շրջանակներում տեղի կունենան նաև տեխնիկական բանակցություններ», - ասել է նա Fox & Friends հաղորդման ժամանակ։Լևիթը հավելել է, որ ԱՄՆ-ն պահպանում է հրադադարի իր մասը։«Բռնությունը կարժանանա բռնության։
Տեղի են ունեցել հարձակումներ առևտրային նավերի վրա, որոնց Միացյալ Նահանգները, նախագահի հրամանով, արձագանքել է, և դա կշարունակվի, բայց մենք հույս ունենք, որ նման բան չի լինի։
Նախագահն, ակնհայտորեն, ցանկանում է տեսնել խաղաղության գործընթացի զարգացումը», - ասել է խոսնակը։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել, որ հունիսի 30-ին Կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ տեղի կունենան՝ չնայած Իրանի արտգործնախարարությունն ավելի վաղ հերքել էր ԶԼՄ-ներում տարածված նման լուրերը։
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ