Վառելիքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը կարող է թույլատրել 2013-ից արգելված «Եվրո-2» բենզինի վաճառքը
AM RU EN WA FR
էէ

Վառելիքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը կարող է թույլատրել 2013-ից արգելված «Եվրո-2» բենզինի վաճառքը

30-06-2026 10:19 Ռուսաստան Տնտեսություն
Վառելիքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը կարող է թույլատրել 2013-ից արգելված «Եվրո-2» բենզինի վաճառքը
 
Ազատություն. Ռուսաստանի կառավարությունը կարող է մինչև 2027 թվականի հուլիսը թույլատրել ավելի ցածր բնապահպանական չափանիշներին համապատասխանող բենզինի և դիզվառելիքի արտադրությունն ու վաճառքը՝ ներառյալ «Եվրո-2» վառելիքը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով կառավարության որոշման նախագծին։
 
Նախագծով կարող է թույլատրվել նաև այդ չափանիշներին համապատասխան վառելիքի ներմուծումը։ Դրա վրա չեն տարածվի Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները։
 
«Եվրո-2» վառելիքի վաճառքը Ռուսաստանում արգելված է 2013 թվականից։ Այն ավելի շատ ծծումբ է պարունակում և ավելի պարզ արտադրական գործընթաց է պահանջում, ինչը կարող է օգնել շուկա լրացուցիչ հարյուր հազարավոր տոննա վառելիք հանել։
 
Սակայն ոլորտի փորձագետները նշում են, որ այդ քայլը դժվար թե ամբողջությամբ լրացնի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներից կորցրած ծավալները։ Բացի այդ, «Եվրո-2»-ը կարող է վտանգավոր լինել ժամանակակից մեքենաների մի մասի համար։
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 79 անգամ