ՏԿԵՆ-ում հրաժեշտ են տվել Քրիստոֆ Ֆրերիին. ներկայացվել են նրա ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՏԿԵՆ-ում հրաժեշտ են տվել Քրիստոֆ Ֆրերիին. ներկայացվել են նրա ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները

08-07-2026 18:24 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՏԿԵՆ-ում հրաժեշտ են տվել Քրիստոֆ Ֆրերիին. ներկայացվել են նրա ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր հրաժեշտ է տվել «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Քրիստոֆ Ֆրերիին, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար և ողջունել է ծրագրի աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Թըրներին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ 
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի ձեռքբերումները, միջազգային փորձն ու հեռանկարները։
 
«Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» տարածքաշրջանային ծրագիրը ուղղված է մասնակից երկրների համայնքային իշխանություններին միավորելու՝ կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, հանածո վառելիքներից նրանց կախվածության նվազեցման, էներգամատակարարման անվտանգության բարձրացման և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գլոբալ շարժմանը նպաստելու գործում։
 
Հայաստանում ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները՝ ուղղված համայնքային մասնագետների կարողությունների զարգացմանը, համայնքապետարանների ու տեղական ՀԿ-ների կին ներկայացուցիչների դերի բարձրացմանը և այլն։
 
 ՏԿԵՆ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 12 անգամ