Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին

09-07-2026 10:33 Ադրբեջան Քաղաքականություն
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
 
1lurer. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում դրական միտումներ են նկատվում՝ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը:
 
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ սահմանազատման աշխատանքները շարունակվում են հատուկ ստեղծված երկկողմ հանձնաժողովի գործունեության շրջանակում, և աշխատանքները տարվում են մշտական հիմունքներով: Արդեն իսկ գրանցվել են առաջին դրական արդյունքները, մասնավորապես, կողմերն ավարտել են պետական սահմանի շուրջ 13 կմ-ի սահմանազատումը։
 
Բայրամովը տեղեկացրել է, որ կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնց համաձայն՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ: Նա նաև ընդգծել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում անկլավների հարցը ևս լուծում կգտնի:
 
Դիվանագետը հավելել է, որ ադրբեջանական կողմն արդեն ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական նախապատրաստման հետ կապված:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 24 անգամ