Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով. Վարչապետ Փաշինյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով. Վարչապետ Փաշինյան

09-07-2026 11:53 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով. Վարչապետ Փաշինյան
 
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին.
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին Անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
 
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Գոհունակությամբ եմ փաստում մեր երկրների միջև առկա ամուր փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որի վկայությունն են տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային ոլորտներում ակտիվ համագործակցությունն ու վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումները:
 
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակենք հարստացնել և կատարելագործել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»: 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 9 անգամ