Փաշինյանը հույս ունի, որ TRIPP–ի հետ կապված աշնանը գործնական քայլեր կլինեն
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Փաշինյանը հույս ունի, որ TRIPP–ի հետ կապված աշնանը գործնական քայլեր կլինեն

09-07-2026 14:49 Հայաստան Քաղաքականություն
Փաշինյանը հույս ունի, որ TRIPP–ի հետ կապված աշնանը գործնական քայլեր կլինեն
 
Sputnik. Փաշինյանի խոսքով` TRIP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է Իրանի շահերից։
 
Հայաստանը ցանկանում է, որ օր առաջ TRIPP–ը կյանքի կոչվի և կանխատեսում է, որ այս տարվա աշնանա կլին են գործնական քայլեր։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Աերիկյան կողմն էլ է դա ուզում։ Հիմա մնում է, որ ընթացակարգերը նորմալ ապահովենք, և հույս ունենք, որ աշնանը գետնի վրա առաջին աշխատանքները կիրականացվեն»,– ասաց Փաշինյանը։
 
Դիտարկմանը, որ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին կրկին խոսել է TRIP-ի իրագործման դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերի մասին, Փաշինյան արձագանքեց` ասելով, թե պետք է հստակ ձևակերպել մտահոգությունը։
 
Նշենք, որ երեկ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասուլիսի ժամանակ նշել էր՝ պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա Հայաստանին իրականացնել ապաշրջափակման ծրագիրը, սակայն միաժամանակ կառավարվեն ԱՄՆ-ի ներկայության դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները։
 
«Պետք է ձևակերպել մտահագությունը ինչի մեջ է, համոզված ենք, որ բոլոր մտահագությունները կփարատենք։ Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր բոլոր գործընկերների` ԻԻՀ–ի, ՌԴ–ի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ–ի, Կենտրոնական Ասիայի երկների հետ։ Մենք հասկանում ենք, որ այս նախագիծը գլոբալ է և գնալով արժեքը մեծանում է»,– շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
 
Հայաստանի վարչապետը վստահ է, որ «Թրամփի ուղի» նախագիծը շահեկան է լինելու նաև հարևան Իրանին։
 
«Այս ծրագրի շրջանակում չէ, բայց այս գործընթացում Պարսից ծոցի և Սև ծովի երկաթուղին է բացվելու։ Հայաստանի և Իրանի միջև առևտրատնեսական հարաբերությունների հնարավորություններն էականորեն ընդյայնվելու են։ ԻԻՀ առևտրատնեսական հարաբերություններրի հնարավորություններն էապես ընդլայնվելու են։ Այսինքն` այս դետելաները հաշվի առնելուց TRIP նախագծի իրականացումը ուղղակիորեն բխում է ԻԻՀ շահերից»,– շեշտեց Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 17 անգամ