800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին

09-07-2026 15:17 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին
1lurer.am Կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ օրերս ՀՀ վարչապետը հայտարարություն էր տարածել՝ աշխարհի 200 լավագույն բուհերի ուսանողներին հրավիրելով Կառավարությունում աշխատանքի: Կա՞ արձագանք, դիմողները ՀՀ քաղաքացի՞ են, թե՞ օտարերկրացիներ են:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ 800-ից ավելի հայտ է ներկայացվել, հիմնականում հայեր և ՀՀ քաղաքացիներ են, բայց կան նաև օտարերկրացիներ: Հիմա քննարկվում է, որ որոշակի պրոցեսների արդյունքում գնահատականի արժանացած մարդկանց Հայաստանում աշխատանք առաջարկվի:
 
«Արդեն իսկ կան մարդիկ, որոնց պատրաստվում եմ առաջիկայում հանդիպել: Կքննարկենք: Նույնիսկ չեմ բացառում նրանց բարձր պաշտոններում նշանակելու հնարավորությունը»,- ասաց նա:
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 25 անգամ