«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ»․ վարպետության դասեր արտերկրի արվեստագետների մասնակցությամբ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ»․ վարպետության դասեր արտերկրի արվեստագետների մասնակցությամբ

09-07-2026 15:59 Հայաստան Մշակույթ
«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ»․ վարպետության դասեր արտերկրի արվեստագետների մասնակցությամբ
«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագրի  շրջանակում Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ճապոնիայից ժամանած ժամանակակից արվեստագետները Երևանում, Գորիսում, Վանաձորում և Սևանում անցկացրել են շուրջ 45 վարպետության դաս և ստեղծագործական աշխատարան՝ ավելի քան 600 մասնակցի համար։
 
Վարպետության դասերին զուգահեռ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում արվեստագետները ներկայացրել են իրենց ստեղծագործական ուղին, կիսվել մասնագիտական փորձով, ժամանակակից արվեստի վերաբերյալ մոտեցումներով և միջազգային գործունեության փորձառությամբ։
 
«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագիրն արդեն չորրորդ անգամ իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
 
Ծրագրին մասնակից արտերկրի արվեստագետներ՝
 
Ֆրանկո Ցեզար Զանետտի (Իտալիա)՝ վիդեո և մուլտիմեդիա արտիստ, «Լույսի պատմություններ» աշխատարանի հեղինակ
Հյուգո Բրիկու (Ֆրանսիա)՝ վիզուալ արտիստ, «Գլխարկ-դիմակներ» աշխատարանի հեղինակ
Լյուբա Նաչկեբիա (Վրաստան)՝ խորեոգրաֆ, վրացական պարերի աշխատարանի ղեկավար
Մարի Հանե (Գերմանիա)՝ դերասան և կատարողական արվեստագետ, թատրոնի աշխատարանի ղեկավար
Արաշ Բահրամիաղդամ (Իրան)՝ վիզուալ արտիստ, «Պարող կարպետներ» աշխատարանի հեղինակ
Չիակի Շիմիզու (Ճապոնիա)՝ նորաձևության դիզայներ, «BORO կիմոնո» աշխատարանի հեղինակ․ նա ներկայացրել է կարի և հագուստի վերանորոգման ճապոնական ավանդական արվեստը։
 
Արտերկրից ժամանած արվեստագետներն այցելել են Երևանի և մարզերի թանգարաններ ու մշակութային կենտրոններ, հանդիպումներ ունեցել հայ ժամանակակից արվեստագետների ու ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հաստատելով նոր մասնագիտական կապեր և քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները։
 
 
 
Նոյյան տապան   |   Մշակույթ

 

 

Կարդացել են 17 անգամ