Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

09-07-2026 19:00 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։
 
Ներկայացվել են վարչապետի՝ շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։
 
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին և առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների և քայլերի շուրջ։
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 58 անգամ