Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
06-08-2026 15:48 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ95+200-կմ104+200 հատվածը։ 9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Վարդենիսի տարածաշրջանով և Վարդենիս համայնքով։
Շինարարի կողմից այս պահին կատարվում են հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Ըստ նախագծի՝ կտեղադրվի եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կկատարվեն այլ աշխատանքներ։