Թուրքիայի ԱԳ նախարարը Իսրայելի հարվածները Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիքներից մեկն է անվանել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Թուրքիայի ԱԳ նախարարը Իսրայելի հարվածները Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիքներից մեկն է անվանել

06-08-2026 17:24 Թուրքիա Քաղաքականություն
Թուրքիայի ԱԳ նախարարը Իսրայելի հարվածները Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիքներից մեկն է անվանել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայի նկատմամբ Իսրայելի շարունակվող հարվածներն այդ երկրի կայունության գլխավոր սպառնալիքներից են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։Անկարայում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Իսրայելի գործողություններն ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության ընթացքում Սիրիան նպաստել է տարածաշրջանում կայունության պահպանմանը, իսկ երկրում անվտանգության և խաղաղության ապահովումը տարածաշրջանի բոլոր պետությունների ընդհանուր պատասխանատվությունն է։

Ֆիդանը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Իսրայելի, իր խոսքով, «օկուպացիոն քաղաքականության» նկատմամբ, անհրաժեշտ ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագիրը պահպանելու և Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու համար։Անդրադառնալով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ ավելի վաղ համաձայնություն էր ձեռք բերվել խաղաղության ծրագրի երկրորդ փուլի ճանապարհային քարտեզի շուրջ, որի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ֆիդանի խոսքով՝ Գազայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Իսրայելի կողմից հարվածների շարունակումը վկայում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խաղաղ կարգավորման ուղի ընտրելու մտադրություն չունի։Նա նաև հայտարարել է, որ Նեթանյահուի կառավարությունն ակտիվացնում է «ահաբեկչական գործողությունները» Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում։ 

Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 35 անգամ