«Օձուն» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

«Օձուն» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

06-08-2026 17:10 Հայաստան Մամլո հաղորդագրություն
«Օձուն» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան, գ․ Օձուն, ապրանքանիշը՝ «Օձուն») իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:
 
Մասնավորապես՝
- սննդի կառույցի պատերի, դռների մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
 
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, սարքավորումները, գտնվել են ոչ նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ,
- արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
 
ՍԱՏՄ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 42 անգամ