armtimes.com Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա քաշով 14 վագոն ցորեն:
Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մինչ այժմ Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան են մատակարարվել ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ:
Միևնույն ժամանակ Ադրբեջանից Հայաստան են ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա բենզին:
Կարդացել են
37 անգամ