Վահե Ղալումյանն ընտրվել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վահե Ղալումյանն ընտրվել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

09-09-2026 16:04 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Վահե Ղալումյանն ընտրվել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է արտահերթ նիստ։ Այն վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը։
 
Նիստի օրակարգի և հանձնաժողովի աշխատակարգի հաստատումից հետո պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը։
 
 
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։ Նա առաջարկել է կողմ քվեարկել Վահե Ղալումյանի թեկնածությանը։
 
 
Թեկնածուն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին։ Վահե Ղալումյանի խոսքով համայնքները պետք է ուժեղանան, ունենան սեփական կարողություններ ու լուծեն իրենց խնդիրները։
 
 
Քվեարկության արդյունքում Վահե Ղալումյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 8 անգամ