Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից
09-09-2026 15:33 Հայաստան Իրավունք
Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը կալանավորվել է: Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։