ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը

09-09-2026 15:53 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը։
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հստակեցվել է ամրակցված և շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատորների կողմից բաժանորդներին ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տրամադրման կարգը։
 
Նոր կարգավորումների համաձայն՝ սահմանվել է օպերատորի կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկություններ տրամադրելու ընթացակարգը, որի համաձայն օպերատորը բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հարցման դեպքում տրամադրում է հարցման պահին նախորդող՝ մինչև 1 տարին ներառող՝ բաժանորդի կողմից հայցվող ժամանակահատվածի համար բաժանորդի մուտքային և ելքային զանգերի, ինտերնետ օգտագործման ծավալների, տեքստային հաղորդագրությունների (SMS), միջազգային ռոումինգ ծառայությունների, երրորդ անձանց կողմից կամ համատեղ մատուցված, ինչպես նաև այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, եթե այդ ծառայությունները սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել։
 
Նախատեսվել է օպերատորի իրավունքը՝ բաժանորդին տրամադրելու նաև տեղեկություններ այն ծառայությունների մասով, որոնք չեն սակագրվել և բաժանորդի համար ծառայության վճար չեն առաջացրել՝ պայմանով, որ դրանք չտրամադրելու վերաբերյալ տեղեկությունը նախապես հրապարակվում է օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքում։
 
Տեղեկությունները բաժանորդին տրամադրվում են նրա նախընտրած՝ փաստաթղթային, էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկությունները տրամադրվում են անվճար՝ էլեկտրոնային փոստի, օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքի, շարժական բջջային հավելվածի միջոցով։
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 9 անգամ