Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը
01-10-2026 18:09 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Գործադիրը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2027 թ. տարեկան ծրագիրը։
Որոշման նպատակն է` Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կայուն օգտագործմանն ուղղված 2027 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը:
Արդյունքում, մասնավորապես ակնկալվում է՝ ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայող օգտագործման ապահովում, կեղտաջրերի մաքրման համակարգերի նախագծման, կառուցման և արդիականացման գործընթացների իրականացում, ջրածածկման ենթակա տարածքներում շինությունների և ենթակառուցվածքների ապամոնտաժման ու թափոնների մաքրման աշխատանքների իրականացում, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, վերարտադրության և համալրման աշխատանքների իրականացում, Սևանա լճի շուրջ անտառվերականգնման աշխատանքների իրականացում։