Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է

01-10-2026 19:38 Ադրբեջան Քաղաքականություն
Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է
tert.am Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին լքել է իր ծառայության վայրը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ռազմական դատախազությունը հիմնավոր կասկածներ է ունեցել, որ նա սեփական նախաձեռնությամբ լքել է զորամասը, և հարուցվել է քրեական գործ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 
«Պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանի տարածքում և կալանավորված է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։ Ադրբեջանական կողմը շարունակում է կապ հաստատել Հայաստանի համապատասխան մարմինների հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-նշված է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 40 անգամ