- Մշակույթ
- 2014-02-17 16:39:55
Երաժիշտ –կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոն նվիրված Արմեն Տիգրանյանի 135 ամյակին: Տեղի կունենա 2014թ. ապրիլի 10-19 Գյումրի քաղաքում: Կազմակերպիչներն են՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: «Վերածնունդ» փառատոնի շրջանակներում երաժշտական մրցույթները կանցկացվեն 2014թ ապրիլի 11-17ը Գյումրի քաղաքում: Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ՝ 12 միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, 8 միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Լեվ Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրապ Սոտկիլավան, հանրաճանաչ կոմպոզիտոր եւ երաժշտագետ Եվգենի Կոստիցինը (ԱՄՆ), ճանաչված դիրիժոր Բարդիա Կիարասը (Իրան) եւ այլոք: Մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մշակույթների երկխոսություն. «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» ութերորդ գիտաժողովը, ինչպես նաեւ տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորների հանդիպում: Ըստ կազմկոմիտեին ներկայացված հայտերի երաժշտական մրցույթներին մասնակցելու են 2700
երաժիշտ կատարող՝ 33 երկրներից: Մրցույթներն անցկացվում են 11 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Իրենց անվանակարգերում բացարձակ 11 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի,իսկ 48 ենթաանվանակարգերում