Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել

15-09-2025 20:00 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել
tert.am Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Սամվել Ֆերոյանը։
 
«Փաստաբանական թիմը խորը ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները քրեաիրավական ասպեկտով։ Այս պահին մեր ձեռքի տակ եղած ապացույցները բավարար հիմք են տալիս` գալու այն հիմնավոր եզրահանգման, որ ՀԾԿՀ նախագահի գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, մասնավորաբար խոսքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»,- նշել է Ֆերոյանը:
 
«Հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածի՝ 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 507-րդ (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը)»,-ասել է Ֆերոյանը:
 
Նրա խոսքով, արբիտրաժային դատարանի դատական ակտի հրապարակումից հետո իրենք դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Մեսրոպյանն էլ իր հերթին գրություն է հասցեագրել կառավարությանը և պարզաբանում խնդրել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից պատասխանել են, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման, սա նշանակում է՝ տվյալ դեպքում պետք է կասեցվեն ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Ֆերոյանի խոսքով` սակայն ՀԾԿՀ նախագահը լրիվ այլ պատասխան է ուղարկել պաշտպանական թիմին։
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 329 անգամ